Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է

14.02.2013


Բնակչության վստահության և ավանդատուների թվի մեծացման շնորհիվ, Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով զբաղեցնում է առաջատարի դիրք ՀՀ բանկային համակարգում: 2012թ. արդյունքներով բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 96.7 մլրդ դրամ, որից 65.7 մլրդ դրամը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին: Զգալի աճ է արձանագրվել նաև իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալում: 2012թ.-ի ընթացքում դրանք աճել են 19%-ով և կազմել 31 մլրդ դրամ: Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալն աճել է 24%-ով և տարեվերջին կազմել 112.5 մլրդ դրամը:

Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը: Ընդ որում, բանկը բարձր եկամտաբերությամբ` մինչև 13% տարեկան տոկոսադրույքով, ավանդներ է առաջարկում ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձանց: ՀՀ դրամով գումար ավանդադրելու դեպքում սահմանվում է 13% տարեկան տոկոսադրույք, անգամ եթե ավանդի ժամկետը կազմում է 3 ամիս:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ուշադրություն` մասնաճյուղերի աշխատանքային ժամերի փոփոխություն
  • 2012թ.-ի դրությամբ Յունիբանկի տրամադրած վարկերի քանակն ավելացել է 2 անգամ
  • Յունիբանկը և Զիգզագը երկարաձգել են “0%, 0%, 0%+” ակցիայի ժամկետը մինչև 28.02.13թ.
  • Visa միջազգային քարտերի քանակով Յունիբանկը Հայաստանի առաջատարն է
  • Հայտարարություն
  • SacVoyage Travel ընկերությունը, Babybutik, Ko.Shik, Mr.Chikoo’by խանութները, Hinchada սպորտ-բարը և Thomas Twinning թեյատունը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր
Տեսնել բոլորը