Յունիբանկը “Զիգզագ“ խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիա, որի շրջանակներում ապառիկ կարելի է գնել Bosch և Siemens սառնարաններ և սպասք լվացող մեքենաներ շահավետ պայմաններով` 0% կանխավճարով, 0% տարեկան տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև 2013թ.-ի հուլիսի 31-ը:
Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է
դիմել մինչև 300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիրն ու սոցիալական քարտը: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է
ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն:
Հիշեցնենք, որ Յունիբանկը լիարժեք գործարկեց CRM-համակարգերի և ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան
Salesforce.com ընկերության կառավարման համակարգը: Դա հնարավորություն տվեց ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը հաստատել մեկ րոպեում: Յունիբանկի
կողմից առաջարկվող մատչելի պայմաններն էապես բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով
Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:
Յունիբանկի սպառողական վարկավորման առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն առաջարկում է բարձր` 13% տարեկան տոկոսադրույք “Ամառային” ավանդի համար18.06.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի միջոցով ապառիկ գնումներ կատարելու դեպքում “Զիգզագ” խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը18.06.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը գործարկեց Salesforce համակարգը. այսուհետ ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը բանկը հաստատում է 1 րոպեում10.06.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և Ինտերսերվիս Մեկ կահույքի խանութների ցանցն առաջարկում են “0%, 0%, 0%+” վարկային ակցիան06.06.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ28.05.2013 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` մասնաճյուղերի աշխատանքային ժամերի փոփոխություն23.05.2013 Տեսնել ավելին