2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 104 մլրդ դրամը: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, աճել են 10%-ով և կազմել 78.8 մլրդ դրամ: Բանկի լավագույն առաջարկներից է “Շահավետ+” ավանդը, որը կարելի է ձևակերպել ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: ՀՀ դրամի դեպքում տոկոսադրույքը կազմում է 14% տարեկան, ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8% տարեկան, եվրոյի դեպքում`5% տարեկան: Ավանդի ժամկետը կազմում է 91 և ավելի օր:
“Շահավետ+” ավանդը հնարավորություն է տալիս ոչ միայն ստանալ բարձր տոկոսադրույք, այլև տնօրինել խնայողությունները ավանդի գործողության ընթացքում: Ավանդատուն կարող է համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների “Մագնիս” ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչ:
“Իր եկամտաբերության շնորհիվ Շահավետ+ ավանդը բանկի ամենապահանջված գործիքներից մեկն է: Այդ կերպ մենք հնարավորություն տվեցինք մեր հաճախորդներին գումարը ներդնել կարճ ժամանակահատվածով և ստանալ բարձր տոկոսադրույք` 14% տարեկան 91 օր և ավելի ժամանակահատվածի համար: Ավանդի կարճ ժամանակահատվածը նաև հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարելու և փակելու փոխարժեքային ռիսկերը: Ավանդի պայմանները բավականին պարզ են և միտված են մեր հաճախորդների պահանջմունքների բավարարմանը` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները”, - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն29.04.2014 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն “Ամիրյան" և Կոմիտաս” մասնաճյուղերի աշխատանքային ժամերում 05.05.14թ.-ից27.04.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի պարզաբանումները15.04.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկ. կոչ ենք անում «Հին Էրիվան»-ի սեփականատիրոջը մարել վարկը, այլ ոչ թե մամուլում աղմուկ բարձրացնել13.04.2014 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն “Կոմիտաս” մասնաճյուղի աշխատանքային ժամերում 28.03.14թ.-ին27.03.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր18.03.2014 Տեսնել ավելին