Յունիբանկը «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը տրամադրում է անվճար

25.02.2015


Հայաստանում գնալով աճում է «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգով իրականացված բանկային գործարքների ծավալը: Յունիբանկն առաջիններից մեկը ներդրեց այս համակարգը` նպաստելով Ինտերնետ բանկինգի կայացմանը հայաստանյան շուկայում: Բանկի համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել գործարքներ, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ստանալ քաղվածքներ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է պարզապես դիմում ներկայացնի բանկին` համակարգում գրանցվելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Հաշվի առնելով «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի օգտագործման բարձր արդյունավետությունը և հաճախորդների համար դրա հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, Յունիբանկն այս ծառայությունը մատուցում է անվճար:

Յունիբանկի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հաճախորդի նույնականացումն իրականացվում է հաճախորդի ծածկագրի, գաղտնաբառի և գաղտնի բանալու ստուգման միջոցով` բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը:

«Յունիբանկն ակտիվ զարգացնում է այս ուղղությունը, հնարավորւթյուն տալով հաճախորդներին շուրջօրյա կառավարում սահմանել իրենց հաշվիների նկատմամբ աշխարհի ցանկացած կետից: Նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառումն ու բիզնես գործընթացների ավտոմատացումն ուղղված է առավել արագ և հարմարավետ սպասարկման ապահովմանը: Առաջարկելով ժամանակակից լուծումներ, մենք խնայում ենք մեր հաճախորդի ժամանակը և ազատում նրան բանկ կատարած ավելորդ այցելություններից և թղթաբանությունից: Այդ իսկ պատճառով, մենք ձգտում ենք որքան հնարավոր է շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության», - ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հինգ iPhone 6 հեռախոս և հեռուստացույց. ավանդատուների միջև հաջորդ խաղարկությունը կկայանա մարտի 3-ին
  • Տեխնիկական պատճառով «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հասանելի չի լինի մինչև 23.02.2015թ.
  • Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն
  • Յունիբանկը կբացի Private Banking-ի մասնաճյուղ և կսկսի զարգացնել անհատական բանկային սպասարկման ուղղությունը
  • Յունիբանկը ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա մարտին
  • Ավանդատուների միջև նվերների խաղարկության կանոնները
Տեսնել բոլորը