Յունիբանկը գործարկել է վերլուծական համակարգ RS-DataHouse հարթակի հիման վրա

06.05.2015


Յունիբանկը գործարկել է Asseco միջազգային խմբի անդամ R-Style Softlab ընկերության տեղեկատվավերլուծական համակարգը. որը մշակվել է RS-DataHouse հարթակի հիման վրա: Մասնավորապես, ստեղծվել է կենտրոնացված շտեմարան և ավտոմատացվել են բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվության ուղղությունները: Վարկային ռիսկերի արդյունավետ կառավարման համար կատարվում է վինտաժային վերլուծություն, որի միջոցով իրականացվում է վարկային պորտֆելի ռիսկերի պարամետրերի մոդելավորում: Համակարգի գործարկումը կապահովի որակի հսկողությունը, բիզնես տեղեկատվության ամբողջականությունն ու հասանելիությունը:

«Ժամանակակից բանկային ռիսկ-մենեջմենթը պետք է հիմնված լինի բարձր տեխնոլոգիաների վրա: R-Style Softlab ընկերության հետ համագործակցության արդյունքում, մենք ապահովում ենք ռիսկերի կառավարման բարձր մակարդակը, որը կայունության երաշխիք է անգամ տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում: Ներդրված համակարգի հիման վրա ապագայում ծրագրում ենք ավելացնել բիզնես հավելվածները», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ-Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն
  • Յունիբանկի Privé մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը
  • Յունիբանկը Սինգապուրում մասնակցել է ICC-ի բանկային համաժողովին
  • Հայտարարություն բանկի կազմակերպաիրավական ձևի փոփոխության մասին
  • «Յունիբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթին
  • Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղը հաճախորդներին ընդունեց նոր, առավել ընդարձակ և հարմարավետ տարածքում
Տեսնել բոլորը