2015թ.-ի մարտի 12-ին «Յունիբանկ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ ընդհանուր արտահերթ ժողովը, համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ, 23-րդ հոդվածների, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 66-րդ հոդվածի, որոշում է կայացրել «Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորել «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Բանկի վերակազմավորման արդյունքում մասնակցի փոփոխություն չի կատարվելու և «Յունիբանկ» ՓԲԸ-ի պարտավորություններն իրավահաջորդությամբ անցնելու են «Յունիբանկ» ԲԲԸ-ին:
Բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու բանկի որոշումը պայմանավորված է զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ և համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին: Գործընթացը կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթին07.04.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղը հաճախորդներին ընդունեց նոր, առավել ընդարձակ և հարմարավետ տարածքում29.03.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե29.03.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» մրցանակին26.03.2015 Տեսնել ավելին
-
U-Planet նոր քարտեր Յունիբանկից22.03.2015 Տեսնել ավելին
-
Աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ12.03.2015 Տեսնել ավելին