Յունիբանկի տերմինալներով այսուհետ ինքնուրույն կարելի է վճարել նաև կոմունալ ծառայությունների դիմաց

16.07.2015

Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկն ընդլայնել է վճարային տերմինալներով կատարվող գործարքների ցանկը: Այսուհետ հաճախորդները կարող են տերմինալներով կատարել նաև կոմունալ և բջջային կապի օպերատորների ծառայությունների վճարումները:

Հիշեցնենք, որ Յունիբանկի վճարային տերմինալներով հաճախորդներն ինքնուրույն իրականացնում են բանկային հաշվի համալրում և վարկի մարում:

Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ հաճախորդը վճարումը կատարում է հաշված րոպեների ընթացքում, առանց բանկի աշխատակցին դիմելու: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:

Յունիբանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

Յունիբանկի տերմինալների տեղադրման հասցեներին կարող եք ծանոթանալ կայքի «Բանկոմատներ և տերմինալներ» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն
  • Հայտարարություն
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • Դրական վարկային պատմություն ձևավորելը բխում է հենց հաճախորդի շահերից
  • Ուշադրություն՝ հուլիսի 13-ին հաճախորդների սպասարկման ժամանակացույցը
  • «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը կվերսկսեն սպասարկումը 13.07.2015թ.
Տեսնել բոլորը