Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին

14.07.2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ

ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:

Առաջարկվող արժեթղթերի դասը, ծավալը և այլ հիմնական տվյալները

Արժեթղթերի դասը

սովորական բաժնետոմս

Արժեթղթերի ձևը

ոչ փաստաթղթային

Բաժնետոմսերի քանակը

14,500,000

Մեկ բաժնետոմի անվանական արժեքը

100 ՀՀ դրամ

Մեկ բաժնետոմի տեղաբաշխման գինը

230 ՀՀ դրամ

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը

1,450,000,000 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով

3,335,000,000 ՀՀ դրամ

Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը

Տեղաբաշխումն իրականացվում է իրար հաջորդող 5 (հինգ) աշխատանքային օրերի ընթացքում բաժնետոմսերի առաջարկի մեկնարկից հետո՝ սկսած այն օրվանից, երբ Բանկի գնահատմամբ գնորդների քանակը կարող է բավարար լինել տեղաբաշխումը կատարելու համար կամ ութսունվեցերորդից մինչև իննսուներորդ աշխատանքային օրերը՝ երկու օրերը ներառյալ: Տեղաբաշխումը սկսելու հստակ օրը կհրապարակվի Բանկի կայքում տեղաբաշխման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

Ազդագիրը հրապարակվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի կայքում 15.07.2015թ.-ին:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:

Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 09.07.2015թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/555Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 10.07.2015թ-ից):

Ազդագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Դրական վարկային պատմություն ձևավորելը բխում է հենց հաճախորդի շահերից
  • Ուշադրություն՝ հուլիսի 13-ին հաճախորդների սպասարկման ժամանակացույցը
  • «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը կվերսկսեն սպասարկումը 13.07.2015թ.
  • Յունիբանկը դարձել է Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայում հաշվարկային համակարգի անդամ
  • «Յունիբանկը» դարձավ բաց բաժնետիրական ընկերություն
  • Ինչպե՞ս շահավետ խնայողություններ կատարել
Տեսնել բոլորը