«Յունիբանկ» ԲԲԸ-ի 16.10.2015թ.-ի Խորհրդի որոշմամբ Վարչության անդամ, Գլխավոր հաշվապահ Գոհար Գրիգորյանը նշանակվել է Վարչության անդամ, Ֆինանսական տնօրեն-գլխավոր հաշվապահ պաշտոնին:
Գոհար Գրիգորյանը ՀՀ բանկային համակարգում ունի երկարամյա աշխատանքային փորձ: «Յունիբանկում» աշխատում է 2001թ.-ից` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ:
1992թ.-ին ավարտել է Հայաստանի Ճարտարագիտական Պետական Համալսարանը, 1998թ.-ին` ասպիրանտուրան: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ընդգրկված է եղել հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության մի շարք միջազգային ծրագրերում: Այս տարի Գոհար Գրիգորյանին շնորհվել է Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (Association of Chartered Certified Accountants/ACCA) Advanced Diploma in Accounting and Business:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Կանխիկ վարկերի ձևակերպում նաև Յունիբանկի պրոմո-կետերում21.10.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հետաքրքրված է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետների ներգրավմամբ19.10.2015 Տեսնել ավելին
-
Այսօր POS և կանխիկ վարկերի ծավալով Յունիբանկը Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում15.10.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը` «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարությանը11.10.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկ. «Մենք մոտեցնում ենք բանկը հաճախորդներին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բաժնետեր»08.10.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին գործարքներ կատարել ինքնուրույն04.10.2015 Տեսնել ավելին