Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին

08.11.2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ

ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:

Առաջարկվող արժեթղթերի դասը, ծավալը և այլ հիմնական տվյալները

Արժեթղթերի դասը

սովորական բաժնետոմս

Արժեթղթերի ձևը

ոչ փաստաթղթային

Բաժնետոմսերի քանակը

14,500,000

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը

100

Մեկ բաժնետոմսի շուկայական արժեքը

230

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը

1,450,000,000 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը

3,335,000,000 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի արժույթը

ՀՀ դրամ

Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը

Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը մեկնարկում է բաժնետոմսերի ազդագրի գրանցումից հետո՝ Ազդագրի հրապարակման օրվան հաջորդող չորրորդ օրը և տևում է մինչև 2015 թ. դեկտեմբերի 17-ը ներառյալ:

Տեղաբաշխումն իրականացվում է իրար հաջորդող 5 (հինգ) աշխատանքային օրերի ընթացքում բաժնետոմսերի առաջարկի մեկնարկից հետո՝ սկսած այն օրվանից, երբ Բանկի գնահատմամբ գնորդների քանակը կարող է բավարար լինել տեղաբաշխումը կատարելու համար կամ 2015թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 24-ը ժամանակահատվածում` աշխատանքային օրերին՝ երկու օրերը ներառյալ: Տեղաբաշխումը սկսելու հստակ օրը կհրապարակվի Բանկի կայքում տեղաբաշխման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ: Մինչև նշված ժամկետը բաժնետոմսերի ամբողջ ծավալի բաժանորդագրության դեպքում Բանկը դադարեցնում է բաժանորդագրության գործընթացը:

Ազդագիրը հրապարակվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի կայքում 14.07.2015թ.-ին, ազդագրի առաջին լրացումը` 04.09.2015թ.-ին, երկրորդը` 10.11.2015 թ.-ին:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:

Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 09.07.2015թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/555Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 10.07.2015թ-ից):

Ազդագրի առաջին լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 02.09.2015թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/673Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 03.09.2015թ-ից):

Ազդագրի երկրորդ լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 04.11.2015թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/828Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 05.11.2015թ-ից):

Տեսնել «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված հայտարությունը

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել հարմարավետ տարածք
  • Ով է լավագույն հաճախորդը բանկի համար և ինչպես է դա որոշվում
  • Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է
  • Յունիբանկը ճանաչվեց Հայաստանի ժողովրդական բանկ
  • Յունիբանկը` «Մերկուրի» մրցանակաբաշխությանը
  • Գոհար Գրիգորյանը նշանակվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի ֆինանսական տնօրեն-գլխավոր հաշվապահ
Տեսնել բոլորը