Յունիբանկը ձեռնամուխ է եղել «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի պատրաստմանը, որն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը և հաճախորդներին բանկային ծառայությունների մանրամասն ներկայացմանը: Յուրաքանչյուր հաղորդման համար անցկացված հանրային հարցումները կօգնեն հասկանալ մեր բնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն բանկային ծառայության նկատմամբ, իսկ բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել այդ ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը և խնայողություններ անել: Որքան տեղեկացված լինի հաճախորդը, այնքան հնարավոր է արագ հասնել փոխըմբռնման, ինչը փոխշահավետ է և' հաճախորդի, և' բանկի համար:
Ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը համահունչ են Յունիբանկի` որպես ժողովրդական բանկ զարգանալու ռազմավարությանը: Հիշեցնենք, որ այժմ Յունիբանկն իրականացնում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի միջոցով` հնարավորություն տալով հասարակությանը դառնալու բանկի բաժնետեր:
«Ժողովրդական բանկ» ծրագիրը «Կենտրոն» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվելու երկուշաբթի օրերին` ժամը 22:15-ին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը և Beeline իրականացնում են բրենդային սմարթֆոնների և պլանշետների ձեռք բերեման հատուկ ակցիա12.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի վեց մասնաճյուղեր տրամադրում են ոսկու գրավով վարկեր12.11.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին08.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել հարմարավետ տարածք04.11.2015 Տեսնել ավելին
-
Ով է լավագույն հաճախորդը բանկի համար և ինչպես է դա որոշվում02.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է01.11.2015 Տեսնել ավելին