Յունիբանկն առաջարկում է շահավետ պայմաններ` խնայողությունները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդադրելու համար: Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել ՀՀ դրամով կամ ռուսական ռուբլով, կարող են ձևակերպել Յունիբանկի «AMD/RUR» ավանդը, որով սահմանված է մինչև 16% ՀՀ դրամի համար` 91-180 օր ժամկետով գումարը ավանդադրելու դեպքում: Ռուսական ռուբլու դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչև 7% տարեկան:
ԱՄՆ դոլարով իրենց խնայողությունները պահել նախընտրող հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է մինչև 7% տարեկան տոկոսադրույք` գումարի համալրման և հետ կանչման հնարավորությամբ: Ավանդի համալրումը կատարվում է առանց գումարային և քանակային սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին երեք ամսվա:
Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, Յունիբանկը տրամադրում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:
«Բանկի հանդեպ եղած վստահության, եկամտաբերության և պարզ ու հասկանալի պայմանների շնորհիվ, Յունիբանկի ավանդները միշտ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին շահավետ կուտակելու և արդյունավետ կառավարելու իրենց խնայողությունները: Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 80 մլրդ դրամը» - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Ժողովրդական բանկ». բաժնետոմսերի տեղաբաշխում21.12.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի «Դավիթ Բեկ» մասնաճյուղը ևս անցում կատարեց «մեկ պատուհանի» սկզբունքին21.12.2015 Տեսնել ավելին
-
Այսօր մեկնարկեց Յունիբանկի բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում17.12.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն Բանկի Բաժնետիրոջ արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին14.12.2015 Տեսնել ավելին
-
«Ժողովրդական բանկ». սպառողական վարկավորում14.12.2015 Տեսնել ավելին
-
«Դավիթ Բեկ» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքները շարունակվում են14.12.2015 Տեսնել ավելին