«Դավիթ Բեկ» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքները շարունակվում են

14.12.2015


Հարգելի հաճախորդներ,
«Դավիթ Բեկ» մասնաճյուղում (Երևան, Ավետիսյան 28/10) շարունակվում են «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման անցնելու կապակցությամբ տարվող վերանորոգման աշխատանքները: Մասնաճյուղում հաճախորդների սպասարկումը վերսկսելու ժամկետի վերաբերյալ նախապես կտեղեկացնենք:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար և առաջարկում մեր հաճախորդներին ժամանակավորապես սպասարկվել բանկի այլ մասնաճյուղերում: Յունիբանկի բոլոր մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Մասնաճյուղային ցանց» և «Աշխատանքային ժամեր» էջերը:
Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում: Այսինքն հաճախորդները, բանկային ծառայություններից օգտվելիս, կարող են դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք մասնաճյուղում այլևս չի լինի:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վերանորոգման աշխատանքների հետ կապված «Դավիթ Բեկ» մասնաճյուղն այսօր հաճախորդների սպասարկում չի իրականացնի
  • Հայտարարություն բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի վերաբերյալ
  • «Ժողովրդական բանկ». միջազգային համագործակցություն
  • Յունիբանկն ավելացրեց ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի թիվը
  • «Ժողովրդական բանկ». վարկային պատմություն
  • «Ժողովրդական բանկ» ծրագրի առաջին թողարկումը
Տեսնել բոլորը