Յունիբանկն ընդունում է օնլայն հայտեր` «U-Cash» սպառողական վարկի համար

08.03.2016

«U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Վարկի օնլայն հայտի ձևը տեղադրված է www.unibank.am կայքի http://unibank.force.com/createapp էջում:

Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36  ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Մինչև 150 000 դրամ վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձինք` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

Յունիբանկի U-Cash վարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է «Սպառողական վարկեր» բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Դիտեք Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը մարտից
  • Տեսանյութ` Յունիբանկի բաժնետոմսերի ցուցակման արարողությունից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում
  • «Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում
  • Հեռակա սպասարկում` Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգով
  • Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ
  • «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»` B հարթակում բաժնետոմսերը ցուցակելու համար
Տեսնել բոլորը