Ամառային արձակուրդներին ընդառաջ Յունիբանկն առաջարկում է անհատական դեպոզիտար արկղերի վարձակալության ծառայություններից օգտվել զեղչով: Կախված արկղերի չափից և վարձակալության ժամկետից սահմանված են տարբեր սակագներ` 4 500 ՀՀ դրամից /փոքր դեպոզիտար արկղի վարձակալում 7 օրով/ մինչև 35 000 ՀՀ դրամ /մեծ դեպոզիտար արկղի վարձակալում 1 տարով/: Ծառայությունը մատուցվում է բանկի «Աճառյան» և «Գյումրի» մասնաճյուղերում: «Պրիվե» մասնաճյուղում սակագները կազմում են 18 000 ՀՀ դրամից մինչև 35 000 ՀՀ դրամ: Ակցիան կգործի մինչև 2016թ. օգոստոսի 31-ը:
Յունիբանկն առաջարկում է երեք չափի պահատուփեր` փոքր /110x220x480 մմ/, միջին /200x220x480 մմ/ և մեծ /200x450x480 մմ/: Հաճախորդները կարող են օգտվել դեպոզիտար արկղերից 7, 14 օր, մեկ կամ 6 ամիս, և 1 տարի ժամկետով: Դեպոզիտար արկղերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ այդ նպատակով մասնաճյուղերում կառուցված սրահներում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հունիսի 1-ին կկայանա «Յունիբանկ» ԲԲԸ-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի շահույթը կազմել է 358 մլն դրամ30.05.2016 Տեսնել ավելին
-
Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին24.05.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին24.05.2016 Տեսնել ավելին
-
«Ժողովրդական բանկ». Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է երեք անգամ18.05.2016 Տեսնել ավելին
-
2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ15.05.2016 Տեսնել ավելին
-
Դրամական փոխանցումներ քարտից անհատին` առանց բանկ այցելելու15.05.2016 Տեսնել ավելին