«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ իրականացնում է պարտատոմսերի թողարկումը և արդեն իսկ տեղաբաշխել է պարտատոմսերի թողարկման 99.5%-ից ավելին: Հիշեցնենք, որ 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին բանկը հայտարարեց այս տարվա ապրիլի 8-ին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 08.04.2018թ.-ին:
Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ 10 հատ պարտատոմս: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ներդրողը կարող է ձեռքբերել առաջարկի վերաբերյալ Ազդագիրը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի www.unibank.am կայքում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը բաժնետերերին ներկայացրեց 2015թ.-ի Տարեկան հաշվետվությունը09.06.2016 Տեսնել ավելին
-
«Ժողովրդական բանկ». Յունիբանկի բաժնետոմսերի երրորդ թողարկում և Բաժնետերերի տարեկան ժողով08.06.2016 Տեսնել ավելին
-
Դիտեք «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանի և ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանի հարցազրույցը բաժնետոմսերի նոր թողարկման մասին06.06.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» ամփոփեց 2015թ.-ի արդյունքները02.06.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հայտարարում է նոր ամառային ակցիա` դեպոզիտար արկղերի վարձակալության համար01.06.2016 Տեսնել ավելին
-
Հունիսի 1-ին կկայանա «Յունիբանկ» ԲԲԸ-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի շահույթը կազմել է 358 մլն դրամ30.05.2016 Տեսնել ավելին