«Էջմիածին» և «Արմավիր» մասնաճյուղերը, չնայած վերանորոգման աշխատանքների իրականացմանը, շարունակում են հաճախորդների սպասարկումը

08.08.2016


Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկում կազմակերպելու նպատակով «Յունիբանկի» «Էջմիածին» և «Արմավիր» մասնաճյուղերում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Սակայն, նշված մասնաճյուղերը շարունակում են իրականացնել հաճախորդների սպասարկում և մատուցում են բոլոր ծառայությունները:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը մասնաճյուղերի տարածքներում վերանորոգման աշխատանքների հետևանքով պատճառված անհարմարությունների համար: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2016թ.-ի օգոստոսի 31-ը:

Սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այսինքն հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չի լինի: Նման մոտեցման շնորհիվ հաճախորդների սպասարկման գործընթացը «Յունիբանկում» դառնում է առավել հարմարավետ և արագ:

Տեղեկատու հեռ.` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկը» գործարկեց Տվյալների մշակման նորագույն կենտրոնը
  • Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց երրորդ թողարկման բաժնետոմսերը
  • Հատուկ ակցիա Յունիբանկից` սպառողական վարկեր շահավետ պայմաններով
  • Հայտարարություն բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի վերաբերյալ
  • Յունիբանկը ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգին
  • Յունիբանկը հայտարարում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի մեկնարկը
Տեսնել բոլորը