Հայտարարություն բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի վերաբերյալ

20.07.2016

«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է, որ 2016թ.-ի հուլիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի բանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի 2016թ.-ի հուլիսի 21-ի թիվ ՏԲ002-07/16 որոշման համաձայն, տեղաբաշխումը կազմակերպվելու է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2016թ.-ի հուլիսի 27-ից մինչև 2016թ.-ի հուլիսի 29-ը ներառյալ յուրաքանչյուր առևտրային օր` ժամը 11:00-ից մինչև 15:00-ն:

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:

Առաջարկվող արժեթղթերի դասը , ծավալը և այլ հիմնական տվյալները

Արժեթղթերի դասը

սովորական բաժնետոմս

Արժեթղթերի ձևը

ոչ փաստաթղթային

Բաժնետոմսերի քանակը

12,173,914

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը

100 ՀՀ դրամ

Մեկ բաժնետոմսի շուկայական արժեքը

230 ՀՀ դրամ

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը

1,217,391,400 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը

2,800,000,220 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի արժույթը

ՀՀ դրամ

Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը

Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը սկսվել է Ազդագրի` ՀՀ ԿԲ կողմից գրանցմանը հաջորդող 3-րդ (երրորդ) աշխատանքային օրը և տևելու է մինչև 45 (քառասուն հինգ) աշխատանքային օր: Բաժնետոմսերի տեղաբաշխումնիրականացվելու է 3 (երեք) աշխատանքային օրերի ընթացքում բաժնետոմսերի առաջարկի մեկնարկից հետո` սկսած այն օրվանից, երբ Բանկի գնահատմամբ գնորդների քանակը կարող է բավարար լինել տեղաμաշխումը կատարելու համար:

Ազդագիրը հրապարակվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի կայքում 25.05.2016թ.-ին:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:

Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 18.05.2016թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/335Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 19.05.2016թ-ից):

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգին
  • Յունիբանկը հայտարարում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի մեկնարկը
  • Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում
  • Բաժնետոմսեր. հաճախակի տրվող հարցեր
  • Հատուկ առաջարկ` Յունիբանկի բաժնետեր հաճախորդների համար
  • Դրամարկղային հանգույցների ձևավորման, կառույցների արտադրության և տեղադրման փակ մրցույթ
Տեսնել բոլորը