«Յունիբանկ» ԲԲԸ-ն Գերմանա-հայկական հիմնադրամի և գերմանական KfW բանկի հետ համատեղ սկսել է բիզնես վարկավորման նոր ծրագիր` ուղղված ձեռնարկությունների էներգոարդյունավետության բարձրացմանը: Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ստանալ բիզնես վարկեր շահավետ պայմաններով, այլ նաև` էապես կրճատել ձեռնարկության էներգոծախսերը: Այս ծրագրով վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության , տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցները կամ ընկերությունները:
«Էներգոարդյունավետ» վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև 60 ամիս ժամկետով` մինչև 14% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է 1 մլն ՀՀ դամից մինչև 500 մլն ՀՀ դրամ: Որպես գրավի առարկա կարող է հանդես գալ անշարժ գույքը կամ ավտոտրանսպորտը:
Հաշվի առնելով շուկայի և բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները, «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն և անհատական ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:
«Յունիբանկի վարկային ծրագրերը մշակելիս մենք հաշվի ենք առնում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և մեր հաճախորդներին առաջարկեցինք նոր վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին` ստանալու մատչելի միջոցներ էներգոարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, արտադրական հզորության բարձրացման և տեխնոլոգիաների նորացման համար: Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է կրճատել օգտագործվող էներգիայի ծավալները, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Վարկավորման պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին. մենք չունենք միջնորդավճարներ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Moody’s գործակալությունը «Յունիբանկին» շնորհել է B3 վարկանիշ` դրական կանխատեսմամբ01.09.2016 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն հաճախորդների սպասարկման ժամերում10.08.2016 Տեսնել ավելին
-
«Ժողովրդական բանկ». Յունիբանկի` «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան մեկնարկել է10.08.2016 Տեսնել ավելին
-
«Էջմիածին» և «Արմավիր» մասնաճյուղերը, չնայած վերանորոգման աշխատանքների իրականացմանը, շարունակում են հաճախորդների սպասարկումը08.08.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» գործարկեց Տվյալների մշակման նորագույն կենտրոնը07.08.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց երրորդ թողարկման բաժնետոմսերը27.07.2016 Տեսնել ավելին