«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի շրջանակներում 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև Յունիբանկն անցկացրեց 3 հատ IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվեցին վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ: Խաղարկությունները լինելու են շարունակական և անցկացվելու են 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ:
Հիշեցնենք, որ Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար իրականացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակներում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ: Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:
Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:
«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքի «Բանկային քարտեր» բաժինը:
Տեղեկատու հեռ.` 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկի» բաժնետոմսերը տեղափոխվեցին բորսայի հիմնական (A) ցուցակ18.10.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» տոնում է 15-ամյակը17.10.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» մասնակցում է Իրանում բացված «Հայաստան էքսպո» ցուցահանդեսին04.10.2016 Տեսնել ավելին
-
«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի առաջին խաղարկությունը կկայանա հոկտեմբերին27.09.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» գերմանական KfW բանկի հետ համատեղ առաջարկում է էներգոարդյունավետության բարձրացման շահավետ բիզնես վարկեր07.09.2016 Տեսնել ավելին
-
Moody’s գործակալությունը «Յունիբանկին» շնորհել է B3 վարկանիշ` դրական կանխատեսմամբ01.09.2016 Տեսնել ավելին