Հարգելի քարտապաններ,
տեղեկացնում ենք, որ Յունիբանկի «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններում, որի շրջանակներում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ, 16.11.2016թ. տեղի ունեցել փոփոխություն: Ս.թ. նոյեմբերի 16-ից քարտապաններին բոնուսային միավորներ կշնորհվեն Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով միայն անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների):Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:
Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Յունիբանկը 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացնում է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվում են վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:
«Յունիբանկը» մշտապես իրականացնում է իր հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր և խթանում է քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով շահավետ և պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները քարտով, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում քարտային հաշվին:
«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքի «Բանկային քարտեր» բաժինը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Արմենիա» TV-ի ռեպորտաժը Յունիբանկի 15-ամյակին նվիրված տոնական համերգի մասին25.10.2016 Տեսնել ավելին
-
Երևանում կայացավ տոնական համերգ` նվիրված «Յունիբանկի» հոբելյանին25.10.2016 Տեսնել ավելին
-
Կորպորատիվ ֆիլմ` նվիրված «Յունիբանկի» 15-ամյակին24.10.2016 Տեսնել ավելին
-
Այսօր «Յունիբանկը» տոնում է իր հիմնադրման 15-ամյակը23.10.2016 Տեսնել ավելին
-
Շնորհավորական բացիկներ «Յունիբանկի» 15-ամյակի կապակցությամբ20.10.2016 Տեսնել ավելին
-
Կայացավ «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի առաջին խաղարկությունը20.10.2016 Տեսնել ավելին