«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի երկրորդ տրանշի հիմնական պայմանները

16.11.2016

«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի

երկրորդ տրանշի հիմնական պայմանները

Արժեթղթերի դասը

Անվանական չփոխարկվող արժեկտրոնային

Արժեթղթերի ձևը

Ոչ փաստաթղթային

Մեկ արժեթղթերի անվանական արժեքը

10.000 ՀՀ դրամ (պարտատոմսի ձեռքբերման նվազագույն ծավալը 1 000 000 ՀՀ դրամ)

Արժեթղթերի քանակը

25 000 հատ

Մեկ թողարկման ընդհանուր ծավալ

250 000 000 ՀՀ դրամ

Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք )

Տարեկան 13.5%, որը կհաշվարկվի սկսած թողարկման և տեղաբաշխման օրվանից:

Արժեկտրոնային եկամուտների վճարում

Եռամսյակային վճարումների պարբերականությամբ

Շրջանառության ժամկետ

24 ամիս

Թողարկման ամսաթիվ

23.11.2016թ.

Տեղաբաշխման ժամկետ

23.11.2016թ.-07.02.2017թ.

Տեղաբաշխող

«Յունիբանկ» ԲԲԸ

Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռքբերել «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ տեղաբաշխման ավարտից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում (ցուցակումից հետո) մասնավորապես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Պարտատոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել, համապատասխանաբար , «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ում և «Յունիբանկ» ԲԲԸ –ում: «Յունիբանկը» հանդիասանում է Հաշվի օպերատոր, հետևաբար բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց բանկում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի մարման ամսաթիվը` 23.11.2018թ.:

Ծանուցում

«Յունիբանկ» ԲԲԸ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` 23.02.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` 23.05.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում` 23.08.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում` 23.11.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` 23.02.2018թ.

Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում` 23.05.2018թ.

Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում` 23.08.2018թ.

Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում` 23.11.2018թ.

Արժեկտրոնային եկամտի, ինչպես նաև մարման գումարը վճարվում է վճարման նախորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ի դրությամբ կազմված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա «Յունիբանկ» ԲԲԸ-ում` պարտատոմսերի անվանական արժեքին հավասար գումարները ներդրողների բանկային համապատասխան հաշիվներին փոխանցելու միջոցով:

Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Պարտատոմսերի թողարկման Ազդագրի լրացումում:

Ազդագրի լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 16.11.2016թ.-ին N1/820A որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 17.11.2016թ-ից):

Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի լրացումը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ուշադրություն` փոփոխություն «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններում
  • «Արմենիա» TV-ի ռեպորտաժը Յունիբանկի 15-ամյակին նվիրված տոնական համերգի մասին
  • Երևանում կայացավ տոնական համերգ` նվիրված «Յունիբանկի» հոբելյանին
  • Կորպորատիվ ֆիլմ` նվիրված «Յունիբանկի» 15-ամյակին
  • Այսօր «Յունիբանկը» տոնում է իր հիմնադրման 15-ամյակը
  • Շնորհավորական բացիկներ «Յունիբանկի» 15-ամյակի կապակցությամբ
Տեսնել բոլորը