Ներմուծող և արտահանող ձեռնարկություններին Յունիբանկն առաջարկում է հատուկ բիզնես վարկեր` շահավետ պայմաններով

11.12.2016


Յունիբանկը ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին և անհատ ձեռներեցներին շահավետ պայմաններով առաջարկում է հատուկ այս ոլորտի համար մշակված վարկատեսակ` «Ներմուծում/Արտահանում»: Վարկի գումարը կազմում է մինչև 500 000 ԱՄՆ դոլար կամ եվրո, տոկոսադրույքը` սկսած 9% տարեկան: Վարկը նախատեսված է բացասական վարկային պատմություն չունեցող անհատ ձեռներեցների կամ իրավաբանական անձանց համար, որոնց բիզնեսի գործունեության ժամկետը կազմում է առնվազն 12 ամիս: Որպես գրավի առարկա կարող է հանդես գալ անշարժ կամ շարժական գույքը:

Հաշվի առնելով ներմուծման և արտահանման ոլորտի առանձնահատկությունները, Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն և անհատական ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

«Շուկայի ուսումնասիրության արդյունքում, մենք որոշեցինք ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ձեռնարկությունների համար մշակել հատուկ վարկ, որն իր պայմաններով լավագույնս կբավարարի ֆինանսական միջոցների նկատմամբ ձեռնարկությունների պահանջարկը: Մատչելի վարկային միջոցները և մարման ճկուն ժամանակացույցը հնարավորություն կտան ձեռնարկություններին խթանել իրենց գործունեությունը և բարձրացնել մրցունակությունը: Վարկի ստացման գործընթացը հնարավորինս պարզեցնելու համար հաճախորդը ներկայացնում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ և կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ստանում վարկային միջոցները», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր»
  • Դեկտեմբերին Յունիբանկի 24 մասնաճյուղ սպասարկում կիրականացնի նաև շաբաթ օրերին
  • «Յունիբանկն» արդեն իսկ տեղաբաշխել է 3.3 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր
  • «Յունիբանկը» հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին
  • «Յունիբանկը» սկսում է 13.5% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը
  • «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամ
Տեսնել բոլորը