Ամանորյա տոներին ընդառաջ հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի 24 մասնաճյուղեր կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի: 2016թ.-ին դեկտեմբերին բանկի 12 երևանյան և 12 մարզային մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչև 16:30: Մասնավորապես, հաճախորդները շաբաթ օրերին կարող են ստանալ սպառողական վարկեր, իրականացնել Յունիստրիմ և IntelExpress դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկում, կոմունալ վճարումներ:
Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը բնակչության համար, և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներից ելնելով: Լինելով սպառողական վարկավորման առաջատար բանկերից մեկը և հաշվի առնելով դեկտեմբերին բանկի ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկի մեծացումը, Յունիբանկը որոշում ընդունեց շաբաթ օրերը մի շարք մասնաճյուղերի համար հայտարարել աշխատանքային, որպեսզի ապահովենք ավելի արագ և որակայլ սպասարկում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում:
Շաբաթ օրերին սպասարկում կիրականացնեն հետևյալ մասնաճյուղերը`
«Կոմիտաս» /Երևան, Կոմիտասի 15/2/
«Մալաթիա» /Երևան, Սեբաստիա 141/
«Ամիրյան» /Երևան, Ամիրյան 12/
«Զեյթուն» /Երևան, Դավիթ Անհաղթի 10/
«Նոր Նորք» /Երևան, Գայի պողոտա 2/
«Հաղթանակ» /Երևան, Կոմիտասի 62 թիվ 94/
«Ավան» /Երևան, Իսահակյան թաղ. թիվ 1/19/
«Աջափնյակ» /Երևան, Մարգարյան 29/11/
«Դավիթ Բեկ» /Երևան, Ավետիսյան 28/10/
«Օպերա» /Երևան, Սայաթ Նովա 1/
«Դավիթաշեն» /Երևան, Տ.Պետրոսյան 24/3/
«Էրեբունի» /Երևան, Էրեբունու փ.20, 50/
«Վանաձոր» /Վանաձոր, Թումանյան 3/
«Գյումրի» /Գյումրի, Ա.Մանուկյան 3/
«Կապան» /Կապան, Թումանյան 3/1/1/
«Սևան» /Սևան, Նաիրյան փ. 163/
«Եղեգնաձոր» /Եղեգնաձոր, Նարեկացու փ. 1/1/
«Էջմիածին» /Էջմիածին,Աթարբեկյան 8/
«Մարտունի» /Մարտունի, Երեւանյան 50/
«Արմավիր» /Արմավիր, Հանրապետության 29/5/
«Արտաշատ» /Արտաշատ,Օգոստոսի 23, թիվ 19Գ/
«Աշտարակ» /Աշտարակ, Վ.Պետրոսյան 10/
«Հրազդան Կենտրոն» /Հրազդանմ, Կենտրոն Ա1 թաղամաս/
«Աբովյան» /Աբովյան, Հատիսի 1/39/3/
Հիշեցնենք, որ Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկն» արդեն իսկ տեղաբաշխել է 3.3 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր29.11.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին27.11.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» սկսում է 13.5% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը22.11.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամ17.11.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի երկրորդ տրանշի հիմնական պայմանները16.11.2016 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններում15.11.2016 Տեսնել ավելին