2016թ.-ը Յունիբանկի համար հոբելյանական տարի էր` բանկը նշեց իր հիմնադրման 15-ամյակը: Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, Յունիբանկն այս տարի ևս շարունակեց ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ: Հաշվի առնելով Յունիբանկի արձանագրած բարձր ցուցանիշները, կայուն ֆինանսական վիճակը և զարգացման ռազմավարությունը, բանկի Խորհուրդը որոշում կայացրեց սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին 2017թ.-ի սկզբին վճարել միջանկյալ շահութաբաժիններ բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ /տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 13% տարեկան եկամտաբերությանը: Շահութաբաժինները կվճարվեն 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար: Բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար բանկը կիրականացնի սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Դրա հետ կապված 2017թ.-ի հունվարի 17-ին կգումարվի «Յունիբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` հեռակա քվեարկության կարգով:
2016թ.-ին Յունիբանկի բաժնետոմսերը ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի A ցուցակում, ինչը հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ: Դա վկայում է բանկի նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակի, բանկի թափանցիկ և արդյունավետ աշխատանքի մասին: Ընթացիկ տարում բանկն էապես համալրեց իր ընդհանուր կապիտալը` հասցնելով այն մոտ 35,2 մլրդ ՀՀ դրամի /ըստ ՀՀՄՍ-ի/: Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ին բարելավեց Յունիբանկի վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»:
Յունիբանկը Հայաստանի ամենաինովացիոն բանկերից մեկն է, որը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում` բիզնեսի զարգացում և անընդհատ աճ ապահովելու, ինչպես նաև հաճախորդների որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով: Ընթացիկ տարում բանկը գործարկեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնը, որը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար: Յունիբանկի կենտրոնը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով և կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ:
Յունիբանկնը նաև ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված, CRM-համակարգերի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգին, որի շնորհիվ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:
Այժմ Յունիբանկի ծառայություններից օգտվում են ավելի քան 322 հազար հաճախորդներ, իսկ 3.5 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր: Բանկին վստահել են ավելի քան 24 հազար ավանդ: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 191 հազարը:
Հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, Յունիբանկն ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Դեկտեմբերին 24-ին` շաբաթ օրը, հաճախորդների սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը22.12.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հաջողությամբ ավարտեց PCI PIN Security 2.0 պահանջների համապատասխանության սերտիֆիկացման գործընթացը21.12.2016 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերին 17-ին` շաբաթ օրը, հաճախորդների սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը15.12.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ12.12.2016 Տեսնել ավելին
-
Ներմուծող և արտահանող ձեռնարկություններին Յունիբանկն առաջարկում է հատուկ բիզնես վարկեր` շահավետ պայմաններով11.12.2016 Տեսնել ավելին
-
Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր»08.12.2016 Տեսնել ավելին