Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

28.02.2017


Յունիբանկի նոր` «Բագրատունյաց» մասնաճյուղը սկել է հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղի հասցեն է` ք. Երեւան, Բագրատունյաց 22/2, 54 տարածք: Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից: «Բագրատունյաց» մասնաճյուղը ևս կաշխատի «մեկ պատուհանի» սկզբունքով և կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում: Մասնաճյուղում տեղադրված են նաև վճարային տերմինալ և բանկոմատ: Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:

Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար:

Յունիբանկի ցանցը ներառում է գլխամասային գրասենյակ, 47 մասնաճյուղ և գլխամասային գրասենյակ Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Մասնաճյուղային ցանց» էջը կամ դիմեք տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Կապան» մասնաճյուղը վերսկսել է հաճախորդների սպասարկումը
  • «Կապան» մասնաճյուղը ժամանակավորապես հաճախորդների սպասարկում չի իրականացնում
  • Յունիբանկի նոր մասնաճյուղի բացումը տեղի կունենա փետրվարի 28-ին
  • Յունիբանկը Երևանում նոր մասնաճյուղ կբացի
  • «Protobase Laboratories» ընկերությունն ավտոմատացրել է Յունիբանկի` ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործընթացը
  • Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը
Տեսնել բոլորը