«Protobase Laboratories» ընկերությունն ավտոմատացրել է Յունիբանկի` ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործընթացը

23.02.2017


Յունիբանկը հաջողությամբ ավարտել է ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործընթացի իրավաբանական փուլի ավտոմատացման աշխատանքներն ու անցել է թեստավորման փուլին։ Համակարգը կոչված է ապահովելու բանկի այն ստորաբաժանումների աշխատանքի օպտիմալացումը, որոնք ներգրավված են ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործում բոլոր փուլերում: Ավտոմատացումը թույլ կտա զգալիորեն արագացնել գործընթացը, մեծացնել ժամկետանց պարտավորությունների հավաքագրման ծավալները և միաժամանակ նվազեցնել դրանց սպասարկման ծախսերը:

Գործընթացի ավտոմատացման համար Յունիբանկը որոշել է շարունակել համագործակցությունը «Protobase Laboratories» ընկերության հետ, որը նախորդ նախագծերում իրեն դրսևորել է որպես հուսալի և կայուն գործընկեր` հաճախորդին ուղղված ճկուն մոտեցմամբ։

2016թ.-ի արդյունքում Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 118 մլրդ դրամը։ Մանրածախ բանկային շուկայում ամուր դիրքերը և հաջող գործունեությունը նախատեսում են նաև արդյունավետ աշխատանք խնդրահարույց պարտավորությունների հետ: Հենց այդ պատճառով էլ Յունիբանկը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիաների կիրառմանը և ակտիվ ներդրումներ է կատարում ավտոմատացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Գործընթացների ավոտամատացումը թույլ է տալիս մեծ ծավալի տեղեկատվություն մշակել կարճ ժամկետներում, և դրանով իսկ օպտիմալացնել աշխատողների ծանրաբեռնվածությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և ապահովել ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը յուրաքանչյուր փուլում:

«Բանկի կարևորագույն խնդիրներից մեկը ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործընթացի ամբողջական վերահսկողությունն ու կառավարումն է: Ներդնելով ավտոմատացված համակարգ՝ մենք զգալիորեն արագացնում ենք վարկային գործերի մշակումը, և հնարավորություն ենք ստանում հետևել գործընթացին, վերահսկել յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունը և օպերատիվ ստանալ անհրաժեշտ հաշվետվությունները: Այսպիսի մոտեցումը կնպաստի ժամկետանց պարտավորությունների ետբերման ծավալը և կբարձրացնի ամբողջ գործընթացի արդյունավետությունը», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, իրավական սպասարկման և ժամկետանց պարավորությունների hետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Հիշեցնենք, որ «Պրոտոբեյզ Լաբորաթորիզ» ընկերության հետ համագործակցության շրջանակում Յունիբանկում արդեն իսկ հաջողությամբ ներդրվել են մանրածախ վարկերի և առանց գրավի բիզնես վարկերի հայտերի մշակման CRM-համակարգեր, ինչպես նաև բանկն ավտոմատացրել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի գործընթացը: CRM-համակարգերի շահագործումը թույլ է տալիս բանկին շեշտակի ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև էապես նվազեցնել բանկի օպերացիոն ծախսերը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը
  • Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվում է նոր, առավել հարմարավետ տարածք
  • «Յունիբանկի» աշխատակից Ռուզաննա Աբրահամյանը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» մրցանակաբաշխության հաղթող
  • «Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով
  • «Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի հայտերի մշակման համար
  • Յունիբանկին հանձնվեց PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը
Տեսնել բոլորը