ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության
մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
<Յունիբանկ> բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Բանկի 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել`
1) այն ընկերությունները, որոնք ունեն բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի 1 մարտի 2011 թվականի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված <Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգ>-ի,
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ եւ միջազգային հաշվապահական եւ (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ միջազգային հաշվապահական եւ (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների եւ հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի ընդգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից)
գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը,
ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն (կտրամադրվի մասնակիցներին ըստ մրցույթին մասնակցելու մտադրության մասին Բանկին գրավոր տեղեկացման, ընդ որում առանց այս լրացուցիչ տեղեկատվության ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն):
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է <Աուդիտորական եզրակացություն> և <Նամակ ղեկավարությանը> փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 20-ը:
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ, քան 2017 թվականի ապրիլի 5-ը, ժամը 17:00, երկու կնքված ծրարներով: Մրցույթի արդյունքում աուդիտորական կազմակերպության ընտրությունն իրականացվում է <Յունիբանկ> ԲԲԸ <Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգ>-ի համաձայն:
28.03.2017թ. դրությամբ <Յունիբանկ> ԲԲԸ-ն ունի գլխամասային գրասենյակ, 45 մասնաճյուղ ՀՀ տարածքում, 2 մասնաճյուղ` ԼՀՂ-ում, ներկայացուցչություն ՌԴ-ում (ք.Մոսկվա):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
<Յունիբանկ> ԲԲԸ
ՀՀ, ք. Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5
հեռ. (+ 374 10) 59 22 59 /301, 298/
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին26.03.2017 Տեսնել ավելին
-
Բանկը ձեր հեռախոսում` Յունիբանկն առաջարկում է մոբայլ բանկինգ ծառայությունը16.03.2017 Տեսնել ավելին
-
Moody’s գործակալությունը բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը, կանխատեսումը` կայուն09.03.2017 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» իր բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ08.03.2017 Տեսնել ավելին
-
Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը06.03.2017 Տեսնել ավելին
-
Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը28.02.2017 Տեսնել ավելին