Բժշկական հաստատությունների աշխատակիցներին Յունիբանկն առաջարկում է հատուկ մշակված վարկային քարտեր «U-Doctor»` շահավետ պայմաններով: Քարտով տրամադրվող վարկի գումարը, կախված հաճախորդի զբաղեցրած պաշտոնից, կազմում է 500 000 - 2,5 մլն ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ: Վարկային գծի տոկոսադրույքը կազմում է 16% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի տրամադրումը և վարկային հաշվի սպասարկումն իրականացվում է անվճար:
Քարտը կարելի է ձևակերպել` դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնելով միայն անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից մեկը հաճախորդի բացասական վարկային պատմության բացակայությունն է:
Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկերի և քարտային վարկերի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է և առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ և քարտային վարկերի դեպքում:
Յունիբանկի վարկային քարտերի վերաբերյալ մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Վարկային քարտեր» բաժնում:
Տեղեկատու կենտրոն` + 37410 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվեց Երևան մոլում գտնվող նոր տարածք. մասնաճյուղը կաշխատի առանց հանգստյան օրերի13.08.2017 Տեսնել ավելին
-
Վերածեք Ձեր հեռախոսն անձնական բանկի. մենք կպատմենք թե ինչպես10.08.2017 Տեսնել ավելին
-
Ապահովեք ինտերնետային վճարումների անվտանգությունը Յունիբանկի քարտերով07.08.2017 Տեսնել ավելին
-
Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղը ևս անցավ «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկմանը03.07.2017 Տեսնել ավելին
-
Յունիբանկն էապես բարելավել է U-Cash վարկի պայմանները19.06.2017 Տեսնել ավելին
-
Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում01.06.2017 Տեսնել ավելին