Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: Հերթական թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 11.09.2020թ.-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը ևս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի բորսայում:
Հիշեցնենք, որ Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում: Ցուցակումը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնելու հասցեական և ռեպո գործարքներ:
Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի և բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության և Յունիբանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին:
2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկը դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ:
Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
01.12.2017թ.-ից Յունիբանկում տեղի կունենա հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների փոփոխություն12.11.2017 Տեսնել ավելին
-
Յունիբանկի Խորհրդի նախագահ Գ.Զաքարյան. «Վստահ եմ, որ Վարդան Աթայանի և Մեսրոպ Հակոբյանի հետ մեր հետագա համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը»09.11.2017 Տեսնել ավելին
-
Վարդան Աթայանը կզբաղեցնի Յունիբանկի Խորհրդի նախագահի տեղակալի, իսկ Մեսրոպ Հակոբյանը` Վարչության նախագահի ժ/պ պաշտոնները06.11.2017 Տեսնել ավելին
-
«Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվում է նոր հասցե` ք.Երևան, Կիևյան 8, 63 տարածք02.11.2017 Տեսնել ավելին
-
Դրամական փոխանցումներ` ընդամենը 0.5% միջնորդավճարով17.10.2017 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` տեխնիկական վերազինման պատճառով հոկտեմբերի 7-ին և 8-ին «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը չի աշխատելու05.10.2017 Տեսնել ավելին