Յունիբանկը 13.02.2018թ.-ից կսկսի ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական թողարկումը

11.02.2018



2018թ.-ի փետրվարի 13-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 39 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի մարումը կիրականացվի 13.03.2020թ.-ին, իսկ դոլարային պարտատոմսերինը` 13.05.2021թ.-ին:

Առաջարկի վերաբերյալ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55

  • Ստացեք հաղորդագրություն քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ նաև էլեկտրոնային փոստով
  • Յունիբանկի ակտիվները գերազանցել են 200 մլրդ ՀՀ դրամը
  • Ուշադրություն` փոփոխություն Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
  • Դեկտեմբերի 30-ին սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը
  • «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղի աշխատաժամերը 29.12.17թ. և 30.12.17թ.
Տեսնել բոլորը