Հայտարարություն` Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Բրազիլիայում քարտային գործարքների վերաբերյալ

28.02.2018


Հարգելի հաճախորդներ,
հաշվի առնելով Հնդկաստանում և Ինդոնեզիայում կեղծ քարտերով կատարվող կանխիկացման դեպքերի հաճախականությունը, ինչպես նաև տվյալ երկրների պաշտպանվածությունը կեղծ գործարքների բողոքարկումից /համապատասխանաբար, մինչև 01.01.2019թ. և 01.01.2021թ./, Յունիբանկը նշված երկրներում ժամանակավորապես դադարեցնում է իր կողմից թողարկված քարտերով կանխիկացման գործառույթը:

Տեղեկացնում ենք նաև, որ բանկը բլոկավորել է իր քարտերով Բրազիլիայում կատարվող բոլոր ինտերնետային գնումները:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել բանկի քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն` +374 10 555 385 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
  • Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին
  • Յունիբանկն առաջարկում է մինչև 10% եկամտաբերությամբ պարտատոմսեր
  • 01.03.2018թ.-ից Յունիբանկում տեղի կունենա հաշիվների սպասարկման վճարի փոփոխություն
  • Յունիբանկը 13.02.2018թ.-ից կսկսի ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական թողարկումը
  • Ստացեք հաղորդագրություն քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ նաև էլեկտրոնային փոստով
Տեսնել բոլորը