Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում

18.04.2018


Յունիբանկը ամբողջությամբ տեղաբաշխեց 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը, որն ընդգրկվեց Nasdaq OMX Armenia-ի Abond ցուցակում: Գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնելու հասցեական և ռեպո գործարքներ:

Յունիբանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 39 ամիս, տարեկան եկամտաբերությունը` 5.5%: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումն իրականացվելու է 13.05.2021թ.-ին:

Պարտատոմսերի հանդեպ բնակչության հետաքրքրությունը պայմանավորված է բարձր եկամտաբերությամբ, երաշխավորված եկամտի առկայությամբ և ապահովվածությամբ: Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Մինչև 50% զեղչ Visa քարտապանների համար «Քաթար ավիաուղիներ»-ով թռիչքների դեպքում
  • Յունիբանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են Nasdaq OMX Armenia-ում
  • Հայտարարություն` Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Բրազիլիայում քարտային գործարքների վերաբերյալ
  • Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
  • Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին
  • Յունիբանկն առաջարկում է մինչև 10% եկամտաբերությամբ պարտատոմսեր
Տեսնել բոլորը