Յունիբանկի հովանավորությամբ Արցախի երկու սահմանամերձ դպրոցներում բացվեցին «Արմաթ» լաբարատորիաներ

06.09.2018
Նոր ուսումնական տարին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան և Իշխանաձորի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցները սկսեցին «Արմաթ» երկու ինժեներական լաբարատորիաների բացմամբ: Դպրոցներում լաբորատորիաների ստեղծումը հնարավոր եղավ Յունիբանկի հովանավորության շնորհիվ:

Ասկերանի դպրոցում աշակերտները մեծ ոգևորությամբ դիմավորեցին Յունիբանկի ներկայացուցիչներին: «Մենք շնորհակալություն ենք հայտնում «Արմաթ» լաբարատորիայի տեղադրման նախաձեռնողներին և Յունիբանկին` աջակցության և աշակերտների երազանքը իրականություն դարձնելու համար», - նշեց Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանը` հավելելով, որ լաբարատորիաների տեղադրումը հնարավորություն է ընձեռնում արդի կրթություն ստանալու և հետաքրքրություն առաջացնում ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ Արցախում արդեն գործում են 13, իսկ Հայաստանում` 226 «Արմաթ» ինժեներական լաբարատորիա:

«Նման լաբորատորիաների տեղադրելիս առաջնահերթությունը տալիս ենք ծայրամասային գյուղերի դպրոցներին: «Արմաթ» ինժեներականլաբորատորիաներ հաճախող երեխաների 89 %-ն ընդունվում է բուհ, որից 43%-ը, ուսմանն զուգահեռ, արդեն աշխատում է ,- սում է «Արմաթ»ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:

Յունիբանկի ներկայացուցիչները նշեցին, որ ծրագիրը լինելու է շարունակական և բանկը աջակցելու է հատկապես սահմանամերձ դպրոցներին և կրթական հաստատություններին:

«Այս տարի Հայաստանի երեք դպրոցներում բանկի աջակցությամբ արդեն իսկ բացվել են համակարգչային դասասենյակներ, իսկ Արցախի երկու դպրոցներում` ինժեներական լաբարատորիաներ: Այս ծրագիրը մեզ համար շատ կարևոր է, քանի որ սահմանամերձ գյուղերում կան բազում օժտված և խելացի երեխաներ, և մենք ուրախ ենք, որ մեր փոքրիկ լուման ներդրեցինք իրենց կրթության բարելավմանն ու զարգացման գործում: «Արմաթ» ինժեներական լաբարատորիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է ընձեռնում աշակերտներին ստանալ արդի պահանջներին համապատասխան կրթություն, - նշում է Յունիբանկի Վարչության անդամ Գուրգեն Ղուկասյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հնարավորություն են ընձեռում աշակերտներին՝ տիրապետելու ինժեներական մասնագիտություններին, եռաչափ մոդելավորմանը և դիզայներականհմտություններին:

«Աշակերտները վաղուց են հետաքրված նոր տեխնոլոգիաներով և մեծ սիրով ուսումնասիրում են այս ոլորտը», - նշեց Իշխանաձորի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչուհի Արմինե Մաթևոսյանը: Իր կարծիքով, լաբարատորիաների առկայությունը օգնում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և հնարավորություն ընձեռնում տիրապետել ինժեներական մասնագիտության հմտություննեին:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ