Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Ջիվան Գասպարյանը ներկայացրեց հայկական մշակույթը աշխարհի լավագույն բեմերում` դուդուկի անզուգական մեղեդին ավելի ճանաչելի և սիրելի դարձնելով հանրությանը: Այս անգամ ևս հանդիսատեսին սպասում է համերգային հարուստ ծրագիր, որին մասնակցում են` Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գևորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը (գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հ․Չեքիջյան), Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կ․ Օրբելյան) և այլ անվանի հայ երաժիշտներ։ Համերգի ընթացքում ավագ և կրտսեր Ջիվան Գասպարյանների կատարումները առանձնահատուկ շունչ կհաղորդեն երեկոյին։
- Ջիվան Գասպարյանը դարձել է կենդանի լեգենդ հայ ժողովրդի համար, անգնահատելի է նրա ներդրումը մեր մշակույթում - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: - Մենք ուրախ ենք աջակցել մեծ դուդուկահարի ծրագրերին, այդ թվում` հոբելյանական համերգին: Ջիվան Գասպարյանի նախաձեռնությամբ Երևանում կառուցվում է դուդուկի անվճար դպրոց սոցիալապես անապահով երեխաների համար, մենք ևս աջակցում ենք կառուցմանը: Դպրոցում սովորում են երգել, պարել, բայց ամենակարևորը, նրանք նվագում են դուդուկ` շարունակելով ազգային երաժշտական ավանդույթը: Մեր բանկն իր պարտքն է համարում նպաստել դպրոցի շինարարությանը:
- Ես անչափ շնորհակալ եմ ՀՀ մշակույթի նախարարությանը և Յունիբանկին աջակցության համար, - ասում է Ջիվան Գասպարյանը: - Ուրախ եմ, որ բանկը աջակցեց երիտասարդ դուդուկահարների համար դպրոց կառուցելու նախաձեռնությանը: Երաժշտությունը ժողովրդի հոգին է, սա նրա պատմությունն է, սա է ապագան:
Դուդուկի վարպետն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մրցանակների (1957, 1962, 1973 և 1980թթ): 2002թ-ին վարպետն արժանացել է WOMEX մրցանակին:
Միջոցառումը կազմակերպվում է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերության կողմից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 500 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի թողարկումը07.11.2018 Տեսնել ավելին -
Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը31.10.2018 Տեսնել ավելին -
Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%28.10.2018 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքների պատճառով այսօր «Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը երկու ժամ չեն աշխատի25.10.2018 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ16.10.2018 Տեսնել ավելին -
Յունիբանկի աշխատանքային գրաֆիկը 11.10.2018թ.- 12.10.2018թ.09.10.2018 Տեսնել ավելին