Յունիբանկը միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերը հաստատում է հաշված րոպեների ընթացքում

Յունիբանկը միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերը հաստատում է հաշված րոպեների ընթացքում
11.12.2018 Յունիբանկն ավտոմատացրել է միկրոբիզնեսի համար նախատեսված մինչև 2 մլն ՀՀ դրամ գումարի անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրության գործընթացը: Վարկային կոնվեյերը հիմնված է Պրոտոբեյզ Լաբարատորիզ ընկերության կողմից մշակված նորագույն CRM համակարգի վրա:

Հայտերի ձևակերպման և վերլուծության գործընթացի ավտոմատացման շնորհիվ, Յունիբանկում հաճախորդի վարկունակությունը գնահատվում է առավելագույնս արագ և պատասխանը տրամադրվում է հայտը ներկայացնելուն պես: Ճկուն մոդուլային կառուցվածքի շնորհիվ` համակարգը կարելի է համապատասխանեցնել գոյություն ունեցող ցանկացած խնդրին, նշել պրոդուկտների բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու փոխել հասանելիության պայմանները։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս բացառելու մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս և էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ վարկառուների բազայի ձևավորման խնդիրը և մի քանի անգամ բարձրացնում կորպորատիվ բիզնեսի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը:

Բիզնեսին օժանդակելը` Յունիբանկի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «ՓՄՁ-ի դերը Հայաստանի տնտեսության մեջ. 2017» վերլուծության համաձայն,  ակտիվ հարկատուների կառուցվածքում ՓՄՁ մասնաբաժինը կազմում է 77%` ավելի քան 82 000 կազմակերպություն, որոնցից մեծ մասը դա գերփոքր և փոքր ընկերություններն են: Միկրո և փոքր բիզնեսի զարգացման համար կարևոր դեր ունեն վարկային միջոցների հասանելիությունը և սպասարկման պարզեցված գործընթացը:

«Հաշվի առնելով Պրոտոբեյզ Լաբարատորիզ ընկերության հետ հաջող փորձը մանրածախ ոլորտում, մենք որոշեցինք շարունակել մեր համագործակցությունը և ներդնել CRM համակարգ նաև բիզնես վարկերի համար: Այդպիսով, մենք հաճախորդներին առաջարկում ենք ավելի հարմար և արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը: Մենք կշարունակենք ակտիվ տեմպերով մեծացնել միկրոբիզնեսի ֆինանսավորման ծավալները և արդեն 2019 թվականին վարկային կոնվեյերի միջոցով կհաստատենք մինչև 4 մլն ՀՀ դրամ գումարի վարկեր», – նշեց բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ 
2018 թվականի հունվար-նոյեմբերին Յունիբանկի կողմից միկրոբիզնեսին տրամադրված վարկերի քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%, իսկ պորտֆելի հավելաճը կազմել է ` 32%:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ