Այս տարի Երևանում և մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան և Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ:
Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Բանկում սպասարկվում է մոտ 400 000 հաճախորդ: Միայն 2018 թվականին Յունիբանկի հաճախորդների թիվն աճել է ավելի քան 10%-ով:
Նոր մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղերում կտեղադրվեն նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:
— Յունիբանկը Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկն է: Մեր նպատակն է հաճախորդի համար ապահովել հարմարավետ և որակյալ սպասարկում «մեկ քայլ» հեռավորության վրա: Բացի դա, նոր մասնաճյուղերի բացումը ոչ միայն հարմարավետ բանկային ծառայություններ են, այլ նաև` նոր աշխատատեղերի ստեղծում, ինչն հատկապես պահանջված է մարզերում, - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
01.02.19թ.-ից անգրավ սպառողական և քարտային վարկեր տրամադրող մասնաճյուղերի ցանկը30.01.2019 Տեսնել ավելին -
Հունվարի 27-ի ժամը 11:00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 14:00-ն «Զվարթնոց» մասնաճյուղը և «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հաճախորդների սպասարկում չեն իրականացնի24.01.2019 Տեսնել ավելին -
Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջումը Յունիբանկը երկարաձգել է մինչև այս տարվա ապրիլի 1-ը20.01.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը պատրաստ է քննարկելու «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մ. Տեր-Առաքելյանի հաշտության առաջարկը17.01.2019 Տեսնել ավելին -
SPEAR’S ամսագրի անդրադարձը Unibank Privé-ին16.01.2019 Տեսնել ավելին -
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ27.12.2018 Տեսնել ավելին