Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը

03.06.2019

Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը

Այսօր իր գործունեությունը սկսեց Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում: Նոր մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնել բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը , հատկապես` բեռնային համալիրում դրամարկղային և վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար:

«Նոր մասնաճյուղեր բացելով` մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ կատարող անձանց մոտ կար հստակ պահանջարկ սպասարկվելու հենց տեղում և մենք ապահովեցինք այդ հնարավորությունը», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

«Իսակով» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրի բոլոր բանկային ծառայությունները, այդ թվում` վճարահաշվարկային սպասարկում, ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, դրամական փոխանցումներ: Մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով:

Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են բանկոմատներ և վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:

Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նոր սպասարկման կետեր բացելով ոչ միայն Երևանում, այլ նաև` մարզերում: Մինչև տարեվերջ նոր մասնաճյուղեր կբացվեն Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում: Այժմ Յունիբանկի մասնաճյուղերի քանակը կազմում է 49:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Մասնաճյուղային ցանց» էջը կամ դիմեք տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև այս տարվա վերջ
    Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև այս տարվա վերջ
  • Սոց.փաթեթի և երեխայի ծննդյան նպաստի համար բացված հաշիվների մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը կբարձրանա մինչև  9% տարեկան
    Սոց.փաթեթի և երեխայի ծննդյան նպաստի համար բացված հաշիվների մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը կբարձրանա մինչև 9% տարեկան
  • SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը
    SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը
  • Յունիբանկը Վանաձորում բացեց «Գուգարք» նոր մասնաճյուղը
    Յունիբանկը Վանաձորում բացեց «Գուգարք» նոր մասնաճյուղը
  • Յունիբանկը 10 միլիոն դոլարի վարկային միջոց է ուղղել կանանց ձեռնարկատիրության աջակցմանը
    Յունիբանկը 10 միլիոն դոլարի վարկային միջոց է ուղղել կանանց ձեռնարկատիրության աջակցմանը
  • Յունիբանկը` IN TOUR EXPO 2019 ցուցահանդեսին
    Յունիբանկը` IN TOUR EXPO 2019 ցուցահանդեսին
Տեսնել բոլորը