Վանաձոր քաղաքի կենտրոնում բացված` Յունիբանկի «Գուգարք» նոր մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44-6: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
«Մեր հաճախորդների թիվը գնալով ավելանում է և մենք պետք է ապահովենք բարձր որակով սպասարկում: Ուրախ ենք, որ Վանաձորում բացեցինք ևս մեկ մասնաճյուղ, որն ունի ընդարձակ և ժամանակակից սպասարկման սրահ: Հաճախորդներին հարմարավետ սպասարկելու համար մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով», - նշում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
«Գուգարք» մասնաճյուղում տեղադրված վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարել հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ:
Այժմ Յունիբանկն ունի 48 մասնաճյուղ, բայց մինչև տարեվերջ նախատեսում է էլ ավելի ընդլայնել սպասարկման ցանցը` նոր մասնաճյուղեր բացելով Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում:
Յունիբանկի մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Մասնաճյուղային ցանց» էջը կամ դիմեք տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը 10 միլիոն դոլարի վարկային միջոց է ուղղել կանանց ձեռնարկատիրության աջակցմանը05.05.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը` IN TOUR EXPO 2019 ցուցահանդեսին28.04.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը IN TOUR EXPO 2019-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների համար25.04.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին22.04.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն18.04.2019 Տեսնել ավելին -
Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը11.04.2019 Տեսնել ավելին