Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար

27.11.2019

Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար

Յունիբանկը արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար: Recognition Award-ի մասնակիցների պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 27-ին Երևանում:

2019թ.-ի նոյեմբերի վերջին Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 380 000, որից 191 000-ը` Visa քարտերն են: Բանկն ունի 120 բանկոմատ և 226 POS-տերմինալ:

«Visa-ի մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի արդյունավետ աշխատանքի մասին: Մենք ակտիվ զարգացնում ենք Հայաստանում անկանխիկ վճարումների ուղղությունը` հաճախորդներին տրամադրելով արագ և ժամանակակից սպասարկում: Մենք ձգտում ենք, որ մեր քարտերով հնարավոր լինի կատարել անհրաժեշտ գործարքները ցանկացած վայրից: Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք մոբայլ հավելվածի ծառայությունների ցանկը, այդ թվում հնարավորություն ընձեռելով` կատարել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Յունիբանկը թողարկում է Visa բազմարժութային քարտեր, այդ թվում` Visa Infinite, որը հնարավորություն է տալիս օգտվելու միջազգային բժշկական, ապահովագրական և կոնսյերժ ծառայություններից:

Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին էապես մեծացնել քարտերի թողարկման ծավալները, բարելավել սպասարկման որակը, ինչպես նաև ընդլայնել քարտային գործիքների տեսականին: Այսօր Յունիբանկում կարելի է ձևակերպել քարտային վարկեր` հատուկ մշակված հաճախորդների կոնկրետ խմբերի պահանջմունքների հիման վրա:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը  թողարկել է 5.25% եկամտաբերությամբ  նոր դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր
  • Մինչև 2,5 մլն ՀՀ դրամ գումարով քարտային վարկեր` բժշկական հաստատությունների աշխատակիցների համար
    Մինչև 2,5 մլն ՀՀ դրամ գումարով քարտային վարկեր` բժշկական հաստատությունների աշխատակիցների համար
  • Հիփոթեքային վարկեր Յունիբանկից` 7.5% տարեկան տոկոսադրույքով
    Հիփոթեքային վարկեր Յունիբանկից` 7.5% տարեկան տոկոսադրույքով
  • Ստացեք Յունիբանկից մինչև 5 մլն ՀՀ դրամ սահմանագծով վարկային քարտ
    Ստացեք Յունիբանկից մինչև 5 մլն ՀՀ դրամ սահմանագծով վարկային քարտ
  • Unibank Privé-ն նաև ԱՊՀ երկրներում
    Unibank Privé-ն նաև ԱՊՀ երկրներում
  • «Մաշտոց» մասնաճյուղը հրավիրում է հաճախորդներին իր նորաբաց տարածք
    «Մաշտոց» մասնաճյուղը հրավիրում է հաճախորդներին իր նորաբաց տարածք
Տեսնել բոլորը