Յունիբանկը, հավատարիմ մնալով բիզնեսին աջակցելու իր քաղաքականությանը, միանում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված միջոցառման շրջանակներում Յունիբանկը սկսում է վարկային հայտերի նախնական հավաքագրումը:
Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։
Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները վարկային ծրագրից օգտվելու համար կարող են դիմել բանկ՝
էլեկտրոնային փոստի միջոցով: Վարկերը տրամադրվելու են մինչև 24 ամիս ժամկետով և անկանխիկ եղանակով՝ հստակ նշված նպատակների համար:
Վարկավորման մանրամասն պայմանների հրապարակումը և դիմումների ուսումնասիրությունը բանկը կսկսի միջոցառման շրջանակներում ծրագրի վերջնական հաստատումից հետո:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը տրամադրեց 10 մլն ՀՀ դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի19.03.2020 Տեսնել ավելին -
Սակագին չի գանձվի՝ ի գիտություն վարկառուների19.03.2020 Տեսնել ավելին -
Հայտարարություն17.03.2020 Տեսնել ավելին -
Ուշադրությու՛ն՝ հայտարարություն16.03.2020 Տեսնել ավելին -
«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի ժամը 10:30-ից մինչև 18:30-ը16.03.2020 Տեսնել ավելին -
Անկանխիկ գործարքներ՝ հարմար, արագ և ակտուալ13.03.2020 Տեսնել ավելին