Հարգելի հաճախորդներ,
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված http://online.ssa.am/ կայքը և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառուների մասին ներկայացված տեղեկատվությունը.
http://online.ssa.am/
կայքի միջոցով կարելի է տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ:
Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի մոբայլ հավելվածի համար դիմումները կարելի է ներկայացնել նաև օնլայն08.04.2020 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի մասնաճյուղերի աշխատաժամերում02.04.2020 Տեսնել ավելին -
Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին26.03.2020 Տեսնել ավելին -
Ի գիտություն թոշակառուներին25.03.2020 Տեսնել ավելին -
«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի ժամը 10:30-ից մինչև 16:30-ը25.03.2020 Տեսնել ավելին -
Միշտ բիզնեսի կողքին. Յունիբանկը մասնակցում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառմանը23.03.2020 Տեսնել ավելին