Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ն արդեն իսկ որոշում էր կայացրել վարկառուների համար մինչև 2020թ-ի ապրիլի 14-ը սահմանել վարկերի մարման ազատ գրաֆիկ, առանց ժամկետանցների դասակարգման, տույժերի և տուգանքների կիրառման:
Ղեկավարվելով համաճարակի երկարաժամկետ հետևանքները մեր հաճախորդների համար հարթելու մղումով` Բանկի կողմից կայացվել է որոշում երկարաձգել վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչև սույն թվականի մայիսի 31-ը, որից հետո իր հաճախորդների վարկերի մարման ժամանակացույցերում կատարել հետևյալ փոփոխությունները`
- ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի վեց ամսով և 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական առաջին մարման օր է համարվելու հունիս ամսվա նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով, օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին:
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրամադրված գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի վեց ամսով և 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկի կողմից ընձեռնած սույն հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում սկսած 2020թ. մայիսի 1-ից` համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ստուգեք արդյոք հանդիսանում եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու08.04.2020 Տեսնել ավելին -
Յունիբանկի մոբայլ հավելվածի համար դիմումները կարելի է ներկայացնել նաև օնլայն08.04.2020 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի մասնաճյուղերի աշխատաժամերում02.04.2020 Տեսնել ավելին -
Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին26.03.2020 Տեսնել ավելին -
Ի գիտություն թոշակառուներին25.03.2020 Տեսնել ավելին -
«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի ժամը 10:30-ից մինչև 16:30-ը25.03.2020 Տեսնել ավելին