Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

07.08.2020

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Այսօր Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է Սիսիան, Իսրայելյան 39/62-1 հասցեում: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 
Արթուր Սարգսյանն իր խոսքում բարձր գնահատեց Յունիբանկի գործունեությունը Սիսիանում: Յունիբանկի մասնաճյուղի  բացումը կարևոր է ոչ միայն Սիսիանի բնակիչների հարմարավետ բանկային սպասարկման համար, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծելու առումով: Արթուր Սարգսյանը համայնքի ղեկավարության անունից շնորհակալագիր հանձնեց Յունիբանկին Սիսիանում մարդասիրական գործունեություն իրականացնելու և բնակիչներին մշտապես աջակից լինելու համար: Յունիբանկը սահմանամերձ շրջանների դպրոցներին իր աջակցության ծրագրի շրջանակներում Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցում ստեղծել էր ժամանակակից համակարգչային դասարան, ինչպես նաև մարզադահլիճին նվիրել էր մարզագույք և տատամի՝ ձյուդոյի խմբակի մարզումների համար:
 
Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: «Սիսիան» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական և իրավաբանական անձանց և կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ և այլն: Ի դեպ սրահում տեղադրված է նաև տերմինալ, որով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:
 
Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկն է. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին սպասարկվում է Յունիբանկում: Հաճախորդների նման մեծ թվի համար որակով սպասարկում ապահովելու համար  բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: Այս տարի նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել նաև Ապարանում և Երևանում:
 
Միաժամանակ մեր հաճախորդներին հիշեցնում ենք, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից:
Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում
    Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում
  • «Զվարթնոց» մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը 2020թ.-ի օգոստոսի 15-ից
    «Զվարթնոց» մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը 2020թ.-ի օգոստոսի 15-ից
  • Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում
    Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում
  • «Գավառ» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը 27.07.2020թ.-ից
    «Գավառ» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը 27.07.2020թ.-ից
  • Դիմեք օնլայն, օգտվեք օնլայն. կատարեք բոլոր գործարքները Յունիբանկի մոբայլ հավելվածով
    Դիմեք օնլայն, օգտվեք օնլայն. կատարեք բոլոր գործարքները Յունիբանկի մոբայլ հավելվածով
  • Յունիբանկի «Գավառ» մասնաճյուղը 13.07-20թ.-20.07.2020թ. հաճախորդների սպասարկում չի իրականացնի
    Յունիբանկի «Գավառ» մասնաճյուղը 13.07-20թ.-20.07.2020թ. հաճախորդների սպասարկում չի իրականացնի
Տեսնել բոլորը