Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները

Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
08.09.2020

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն: «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները

Արժեթղթերի դասը

Անվանական արժեկտրոնային

Արժեթղթերի ձևը

Ոչ փաստաթղթային

Մեկ արժեթղթերի անվանական արժեքը

10,000 ՀՀ դրամ

Արժեթղթերի քանակը

50 000 հատ

Մեկ թողարկման ընդհանուր ծավալ

500 000 000 ՀՀ դրամ

Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք )

Տարեկան 10.5%

Արժեկտրոնային եկամուտների վճարում

Եռամսյակային վճարումների պարբերականությամբ

Շրջանառության ժամկետ

27 ամիս

Երկրորդային շուկա

Հայաստանի Ֆոնդային Բորսա

Թողարկման ամսաթիվ

10.09.2020թ.

Տեղաբաշխման ժամկետ

10.09.2020թ. – 05.10.2020թ.

Տեղաբաշխող

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռքբերել «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ տեղաբաշխման ավարտից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում (ցուցակումից հետո) մասնավորապես Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Պարտատոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել, համապատասխանաբար , «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ում և «Յունիբանկ» ԲԲԸ –ում: «Յունիբանկը» հանդիասանում է Հաշվի օպերատոր, հետևաբար բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց բանկում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի մարման ամսաթիվը

10.12.2022թ.


Ծանուցում

«Յունիբանկ» ԲԲԸ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում`10.12.2020թ.

Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում`10.03.2021թ.

Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում`10.06.2021թ.

Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում`10.09.2021թ.

Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում`10.12.2021թ.

Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում`10.03.2022թ.

Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում`10.06.2022թ.

Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում`10.09.2022թ.

Արժեկտրոնային եկամուտների իներորդ վճարում`10.12.2022թ.

Արժեկտրոնային եկամտի, ինչպես նաև մարման գումարը վճարվում է վճարման նախորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ի դրությամբ կազմված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա «Յունիբանկ» ԲԲԸ-ում` պարտատոմսերի անվանական արժեքին հավասար գումարները ներդրողների բանկային համապատասխան հաշիվներին փոխանցելու միջոցով:

Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման Վերջնական պայմանները:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները և Վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ