Յունիբանկն ձեռներեցներին առաջարկում է անվճար SWIFT փոխանցումներ

02.09.2020

Յունիբանկն ձեռներեցներին առաջարկում է անվճար  SWIFT փոխանցումներ

Այս տարվա սեպտեմբերից Յունիբանկում ձեռներեցների համար մեկնարկել է ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:  Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները:
 
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝

  • երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
  • առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումների իրականացում  անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
  • անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:
Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:
 
Հաջորդ առաջարկն ուղղված է Յունիբանկի վարկառուներին: «Լոյալ հաճախորդ» փաթեթը ներառում է՝
  • անվճար SWIFT փոխանցումներ,
  • անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:
SWIFT փոխանցումներն իրականացվում են դիմելու օրը: Ակցիան կգործի մինչև տարեվերջ:

«Մեր ակցիան միտված է Հայաստանում բիզնեսին աջակցելուն և արտաքին տնտեսական գործունեության խթանմանը: Կատարելով Swift փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագներով ձեռներեցները կարող են տնտեսած գումարն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով,  Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան):
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Սակագներ» բաժնի Swift և միջբանկային փոխանցումներ ենթաբաժինը:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ 5.25% տարեկան եկամտաբերությամբ
    Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ 5.25% տարեկան եկամտաբերությամբ
  • Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
    Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
  • Նոր տարածք տեղափոխման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Կոմիտաս» մասնաճյուղի գործունեությունը
    Նոր տարածք տեղափոխման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Կոմիտաս» մասնաճյուղի գործունեությունը
  • Նոր ակցիա «Եզրափակում ենք ամառը զեղչերով» Visa քարտապանների համար
    Նոր ակցիա «Եզրափակում ենք ամառը զեղչերով» Visa քարտապանների համար
  • Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղը
    Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղը
  • 21.08.2020թ.-ից կենսաթոշակային քարտի հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 4%
    21.08.2020թ.-ից կենսաթոշակային քարտի հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 4%
Տեսնել բոլորը