Հարգելի հաճախորդներ,
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ 2020թ.-ի դեկտեմբերի 1-ից սահմանվել են երաշխավորված ավանդների հետևյալ սահմանաչափերը՝
- միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն,
- միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն դրամ՝ նախկին 5 միլիոն դրամի փոխարեն,
- եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով,
- եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ «Ավանդներ» բաժնում:
Տեղեկատու կենտրոն՝ 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն Յունիբանկի Visa քարտերի սակագներում24.11.2020 Տեսնել ավելին -
«Գավառ» մասնաճյուղի հասցեն անվանափոխվել է11.11.2020 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի սակագներում05.11.2020 Տեսնել ավելին -
Փոփոխություն «Զվարթնոց» և «Իսակով» մասնաճյուղերի աշխատաժամերում15.10.2020 Տեսնել ավելին -
ՀԲՄ. Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների համար տույժեր եւ տուգանքներ չեն կիրառվի30.09.2020 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը կաշխատի շուրջօրյա, առանց հանգստյան օրերի30.09.2020 Տեսնել ավելին