Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը

16.02.2021

Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը

Յունիբանկը ժամկետից շուտ՝ ընդամենը մեկ շաբաթում, ամբողջովին տեղաբաշխեց դրամային  պարտատոմսերի 1 մլրդ դրամի թողարկումը: Դրամային պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
 
Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի 14-րդ թողարկումը: Դոլարային պարտատոմսերի թողարկման  ծավալը  կազմում է  5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝  36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Պարտատոմսերի երկրորդային ցուցակումն կիրականացվի Մոսկվայի բորսայում, ինչի շնորհիվ ռուսաստանյան ներդրողները կարող են դրանք ձեռքբերել առանց Հայաստանում հաշիվ բացելու:
 
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:
Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու ապահովվածությունն է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
 
Եվս կարևոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • 14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
    14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
  • Յունիբանկը թողարկել է 10.5% և 5.3% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 10.5% և 5.3% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում
  • Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել  կանաչ  էներգիայով
    Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել կանաչ էներգիայով
  • Փոփոխություն Յունիբանկի ArCa Classic քարտերի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի ArCa Classic քարտերի սակագներում
  • Յունիբանկը 3 ամսով երկարաձգում է անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը
    Յունիբանկը 3 ամսով երկարաձգում է անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը
Տեսնել բոլորը