Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

04.03.2021

Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի դրամային պարտատոմսերի 13-րդ թողարկումը ցուցակվեցլ է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում։ Թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10,5% տարեկան: Հաշվի առնելով ներդրողների մեծ պահանջարկը՝ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեց ժամկետից շուտ:
 
Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի նոր թողարկումը: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: 
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: Տեղաբաշխման ավարտից հետո դոլարային պարտատոմսերը ևս կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում: Երկրորդային ցուցակումն կիրականացվի Մոսկվայի բորսայում, ինչի շնորհիվ ռուսաստանյան ներդրողները կարող են դրանք ձեռքբերել առանց Հայաստանում հաշիվ բացելու:

Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու ապահովվածությունն է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
 
Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են «Պարտատոմսեր» բաժնում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն Յունիբանկ Privé -ի հաճախորդների սպասարկման սակագներում
    Փոփոխություն Յունիբանկ Privé -ի հաճախորդների սպասարկման սակագներում
  • Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը
    Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը
  • 14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
    14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
  • Յունիբանկը թողարկել է 10.5% և 5.3% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 10.5% և 5.3% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում
  • Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել  կանաչ  էներգիայով
    Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել կանաչ էներգիայով
Տեսնել բոլորը