Յունիբանկն այսօր թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ համապատասխանաբար 11% և 5.25% տարեկան: Դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 4 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ դրամի դեպքում պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 27 ամիս, դոլարի դեպքում՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 54 մասնաճյուղերից ցանկացածում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 30.06.21թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները և Վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես այստեղ), իսկ էլեկտրոնային պատճենը կայքի «Պարտատոմսեր» բաժնում:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Ամիրյան» մասնաճյուղը դադարեցրել է դեպոզիտար արկղերի վարձակալման ծառայությունը03.05.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը12.05.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ30.04.2021 Տեսնել ավելին -
Non Cash վարկի առցանց հայտերը ժամանակավորապես չեն ընդունվի21.04.2021 Տեսնել ավելին -
Գագիկ Զաքարյան. Յունիբանկի հիմնական ձեռքբերումը հաճախորդների վստահությունն է20.04.2021 Տեսնել ավելին -
Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին02.03.2021 Տեսնել ավելին